Մեր մասին
«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն
«Երեւանի պետական համալսարանն իր ավելի քան 90-ամյա պատմության ընթացքում անցել է բազմափուլ զարգացման ուրույն ճանապարհ` բարձրակարգ շրջանավարտներ տալով Հայաստանի գիտակրթական, մշակութային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներին:
Մեր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ ձեւով կարեւոր ենք համարում համալսարանի բոլոր ժամանակների շրջանավարտների ներուժի ճիշտ օգտագործումը` թե՛ բարոյական եւ թե՛ ֆինանսական գործոններով պայմանավորված:
Աշխարհի զարգացած ու կայացած բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհի ամենատարբեր խնդիրների լուծմանը սատար կանգնեու համար գործում են հասարակական հիմունքներով ստեղծված կազմակերպություններ, որոնք միավորում են տվյալ համալսարանի տասնյակ հազարավոր շրջանավարտներին:
Շրջանավարտներ, որոնք շահեկանորեն առանձնանում են իրենց մեծ ներուժով եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում ունեցած ծանրակշիռ վաստակով եւ ավանդով»:
Հարգանքներով`
«ԵՊՀ շրջանավարտների միավորման» Պատվավոր նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հիմնադրվել է 1996 թ-ին, վերակազմավորվել 2003-ին:
Հայաստանյան իրականության մեջ շրջանավարտների միավորումների ինստիտուտը շատ թույլ է զարգացած: Մինչդեռ բուհական խնդիրների շարքում կան այնպիսիք, որոնք կարող են արդյունավետ լուծում ստանալ նաեւ տվյալ բուհի շրջանավարտներին համախմբելու ճանապարհով:
Այս առումով Երեւանի պետական համալսարանի շրջանավարտները շահեկանորեն առանձնանում են իրենց մեծ ներուժով եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում ունեցած ծանրակշիռ վաստակով ու ավանդով»:
Հարգանքներով`
«ԵՊՀ շրջանավարտների միավորում»
ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյան