Ավան 1

Ավան 1

2007թ.-ից սկսվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը ծրագիրը»:

Ծրագրի իրականացումը համալսարանականներին հնարավորություն կտա էլիտար շենքերի առաջադրած պայմաններին բավարարող եւ շուկայական գներից մոտ երկու անգամ էժան բնակարաններ ձեռք բերել: 2007թ.-ից սկսվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը ծրագիրը»:

Ծրագրի իրականացումը համալսարանականներին հնարավորություն կտա էլիտար շենքերի առաջադրած պայմաններին բավարարող եւ շուկայական գներից մոտ երկու անգամ էժան բնակարաններ ձեռք բերել: 2008 թվականի փետրվարի 1-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեռեւս վարչապետ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, միավորման նախագահ, ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը, շինարարական աշխատանքներն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները եւ ԵՊՀ աշխատակիցները: Սերժ Սարգսյանի հովանու ներքո «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախաձեռնած այս ծրագրի առաջնային նպատակը համալսարանի երիտասարդ դասախոսների ու գիտնականների խրախուսումը եւ նրանց բնակարաններով ապահովումն է:

«Մեր հիմնական նպատակն է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին ապահովել նորմալ սոցիալական պայմաններով, որպեսզի կարողանան լավ սերունդ դաստիարակել: Կարծում եմ, որ այս ծրագիրը պետք է օրինակ ծառայի նաեւ ուրիշ կառույցների համար»,- ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշեց Սերժ Սարգսյանը:

Համալիրը կառուցվում է Ավան համայնքի Ծարավ Աղբյուր 55ա հասցեին հարող տարածքում` Բուսաբանական այգու հարեւանությամբ: Ի տարբերություն Երեւանում գործող շուկայական գների` 900-1300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1 քմ տարածքի դիմաց, համալսարանականները 1 քմ-ի համար կվճարեն 170.000 դրամ: 261 շահառուների համար նախատեսված 10 հարկանի շենքը կունենա 4 մասնաշենք, 6 շքամուտք, 2 (52.2, 53.6, 53.8, 56.2 քառակուսի մետր), 3 (74.1, 91.7, 93.6, 94.6, 96.9, 107.7, 112.6, 119.1 քմ) եւ 4 (120.7, 145, 155.7 քմ) սենյականոց բնակարաններ, որոնք տեղակայված կլինեն շենքի 9 բնակելի հարկերում: Յուրաքանչյուր հարկում կլինի 5 բնակարան: Առաջին հարկը նախատեսված է խանութների, գրասենյակների եւ հասարակական սպասարկման ծառայությունների համար:

Կլինի նաեւ մինչեւ 170 մեքենաների համար կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղի, որն ապահովված կլինի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերով: Եվ քանի որ մեքենաների համար նախատեսված տարածքը սահմանափակ է, ուստի ավտոկայանտեղի առաջին հերթին կարող են ձեռք բերել միայն այն անձինք, ովքեր իրենց կամ իրենց ամուսինների անվամբ գրանցված եւ ոչ հեղուկ գազով աշխատող մեքենա կունենան, այնուհետեւ մնացած ավտոկայանատեղերը կառաջարկվեն մյուս շահառուներին:

Շենքն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ հարմարություններով. կունենա երկու վերելակ` մարդատար եւ բեռնատար, ներքին բարձրակարգ հարդարանք, մասնավորապես հաճարի փայտից մանրահատակ, փայտյա դռներ, փայտի ֆակտուրայով եվրո պատուհաններ, սալիկապատված եւ տաքացվող հատակով սանհանգույց եւ խոհանոց:

Դրսի դուռը կլինի մետաղյա: Բնակարաններում անցկացվելու են տաքացման եւ հովացման համակարգերի կոմունիկացիոն ուղիները, ինչը շահառուին թույլ կտա տեղադրել միայն ջեռուցման կաթսան, մարտկոցները, օդորակիչը: Համալիրին կից տարածքում ստեղծվելու է նաեւ կանաչապատ գոտի եւ երեխաների համար կառուցվելու է խաղահրապարակ:

Leave a Reply

Your email address will not be published.